Ինչպես հայտնի է այսօր՝ հունվարի 12-ին, վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակում «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ առանց մակագրության հոդված է հրապարակվել, որում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «մեղադրվում էր» վարչապետի տիկնոջ՝Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի, դեմ քարոզչական արշավ համակարգելու, հակաքարոզչության ֆինանսավորման, ֆեյքերի միջոցով Փաշինյանի հոգեկան շեղումների և հոգեկան հիվանդության լուրերի տարածման մեջ։