Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածից մեր 2 քաղաքացիների վերադարձից հետո ավելի անկաշկանդ դիտարկման է ենթակա «օդում կախված» այն հարցադրումը, թե ինչպե՞ս է հնարավոր եղել աննկատ հատել շփման գիծը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Պաշտոնապես արձանագրված է, որ մեր երկու քաղաքացիները մոլորության հետևանքով են հատել առաջնագիծը, սակայն հիմա խնդիրը կարևոր է բացառապես այն տեսանկյունից, թե ինչպես հնարավոր, առհասարակ, աննկատ հատել միջդիրքային տարածությունը: Խոսքը նույնիսկ պատրաստված դիվերսիոն խմբի կամ հատուկ նշանակության խմբերի մասին չէ, սովորական քաղաքացիների, ովքեր պատահական են հայտնվել ադրբեջանցիների ձեռքում: