Նախորդ տարվա ապրիլ ամսից սկսած Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրադարձություններով պայմանավորված ֆեյսբուք սոցիալական ցանցի դերակատարումը քաղաքական առումով բարձրանալուց զատ այս հարթակ տեղափոխվեց նաև հասարակության մեջ տիրող անհանդուրժողականության բարձր ալիքը։ Այն, բացի վիրավորանքից, դրսևորվում է ամենածայրահեղ ձևերով՝ հայհոյանքներով, ստի և կեղծիքի տարածմամբ։