Վարչապետ Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է, սակայն ի հեճուկս նրա հայտարարությունների` վերջին 1,5 տարվա ընթացքում վարչապետի հեղափոխական ընկերներն ու նրա իշխանության առանցքում կանգնած անձինք պարբերաբար հայտնվում են կոռուպցիոն սկանդալների մեջ՝ ներգրավվելով որպես մեղադրյալներ։