«Կրեատիվ տոնածառների» և Սուրբծննդյան տնակների փոխարեն «ALEX»-ի և այլ բրենդների գովազդ Հյուսիսային պողոտայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակաումներում, վերջին 7 տարիներին Սուրբծննդյան տոնավաճառը կազմակերպվել է Հյուսիսային պողոտայում՝ Pascal & Diodato Café-ի կողմից։ Սակայն այս տարի Երևանի քաղաքապետարանը մերժել է Հյուսիսային պողոտայում Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումը՝ այդ տարածքում կրեատիվ տոնածառների ցուցադրության կազմակերպման պատճառաբանությամբ։ Փոխարենը Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման վայր է ընտրվել Երևանի 2750-ամյակի այգին, որը ըստ Pascal & Diodato Café-ի տնօրինության բիզնես տեսանկյունից «աշխատունակ» չէ, քանի որ այդ տարածքը մարդաշատ չէ, և շրջակայքում խանութներ առկա չեն, և բացի այդ իրենք Սուրբծննդյան տոնավաճառը մշտապես կազմակերպել են Հյուսիսային պողոտայում և քաղաքացիները իրենց մշտապես փնտրել են այդ հասցեում, այդ պատճառով իրենք հրաժարվել են քաղաքապետարանի՝ Սուրբծննդյան տոնավաճառը Վազգեն Սարգսյանի փողոցում կազմակերպելու առաջարկից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն