Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե իբր ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը, որից հետո միայն Գլխավոր շտաբը հանդես է եկել իր հրաժարականի պահանջով. «Ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել։ Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին։ Այսինքն՝ ես թղթերը արդեն ստորագրել եմ, որից հետո հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»։