Մենք մեր երկրում ոչ միայն արժանապատվության, այլև ինքնասիրության ճգնաժամ ունենք, խոսքը Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն անուն ունեցող, բայց իրականում Բաքվի ազգային անվտանգության բաժանմունքի վերածված ազգային անվտանգության մասին է: Այս մասին Հարցազրույցի տաղավարում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Արա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործին: