Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ութ ամիս առաջ Մերձավանում «բացված» գործարանը թեև ֆիզիկապես գոյություն ունի և լուծարված չէ, սակայն բոլոր աշխատանքներն այս պահին անժամնեկտ դադարեցված են: Այս մասին AntiFake.am-ին տեղեկացրեց «Այ Էմ Ջի գրուպ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը, հաստատելով AntiFake.am-ի նախորդ հրապարակումներն այդ մասին: