Կիզիրանց Գարիկը ծնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 2000թ. հունիսի 6-ին: Երկու տարեկանից բնակվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Շոլկովո քաղաքի Ջանիբեկովի անվան թիվ 13 դպրոցում ուսանելուց հետո Գարիկը ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք և ուսումը շարունակել Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Գարիկն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: