Մարտի 31-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններում պայքարելու է 42 թեկնածու: Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել 92 դիմում, որից հաստատվել է 44-ը: Պաշտոնապես գրանցված թեկնածուներից Դմիտրո Գնապը և Անդրեյ Սադովիյը դուրս են եկել ընտրապայքարից: Թեկնածուների մեջ են գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, շուումեն Վլադիմիր Զելենսկին, և այլք: