Այսօր՝ փետրվարի 3-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրենք «մեղավոր են, որ որոշ մարդկանց բենթլիներն ու դղյակները երկու տարում չեն հասցրել ԱԹՍ-ների վերածել. «Որոշ մարդկանց բենթլիները, դղյակները չհասցրեցինք երկու տարվա մեջ սարքել ԱԹՍ-ներ: Այո՛ մեղավոր ենք: Կուղղենք, էդ էլ կուղղենք՝ վստահ եմ»,- մասնավորապես ասել է Սիմոնյանը: