Մոտ տասը օրվա ընթացքում հանրությանը հայտնի է դարձել Երևան քաղաքում թափառող շների կողմից հարձակման երկու դեպք․ առաջին դեպքը գրանցվել է այս տարի հունվարի 19-ին, և քաղաքացուն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս, իսկ վերջինը՝ երեկ փետրվարի 1-ին. բակերից մեկում շների ոհմակը հարձակվել է երեխայի վրա։ Թափառող շների նման վարքն առաջին անգամ չէ, որ անհանգստացնում է քաղաքացիներին։ Դեռ 2020 թվականի մարտին այս խնդրի մասին ահազանգել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Իսկ նախորդ տարվա ընթացքում թափառող շների կողմից երեխաների և քաղաքացիների վրա հարձակման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։