Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), որը նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դավիթ Գալստյանը համարվում է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմներից: