Երևանի ավագանու` այսօր կայացած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Այն վերաբերվում էր Երևանում Ամանորի և Սուրբծննդյան տոնական միջոցառումների համար նախատեսված գումարի ավելացմանը: Նախկինում Երևանի Ամանորյա միջոցառումների բյուջեն կազմում էր 325.797.000 դրամ (271.797.000 մլն ՀՀ դրամ պետբյուջեից, 54.000.000 մլն դրամ համայնքային բյուջեից): Այսօր որոշվեց փոփոխություն կատարել Երևան համայնքի բյուջեում և Ամանորյա ծախսերին համայնքային բյուջեից հատկացնել 271.797.100 դրամ: