Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանանց տոների առթիվ ինքն իրեն 2,5 մլն պարգևավճար է՞ տվել

article-image

Ինչպես գրում է Politik.am-ը, Արսեն Թորոսյանը կանանց տոների կապակցությամբ պարգևատրել է ինքն իրեն և նախարարության աշխատակազմին: Թորոսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի եռապատիկի չափով: Նշենք, որ Արսեն Թորոսյանի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ըստ այդմ, Մարտի 8-ի կապացությամբ Թորոսյանը ինքն իրեն պարգևատրել է 2 մլն 381 հազար դրամով, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում: Թորոսյանի տեղակալներ Արսեն Դավթյանը, Անահիտ Ավանեսյանը, և Լենա Նանուշյանը պարգևատրվել են իրենց աշխատավարձի կրկնակիի չափով, ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները պարգևատրվել են 1 աշխատավարձի չափով, իսկ շարքային աշխատակիցները՝ աշխատավարձի 20-ից 30 տոկոսի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն