«Մենք այդ օրինագծի մասին գիտեինք դեռ այն ժամանակ, երբ դեկտեմբերի ամսին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Վահե Գրիգորյանի կողմից գրվել է նմանատիպ նախագիծ, որի հիմնական խնդիրը, որ պետք է լուծի արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար հնարավորինս հարմար դարձնելու միջոցների ապահովումն է: Այս մասին «Դիտակետ» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովը լուծարելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելուն: