Այսօր` հունվարի 21-ին՝ տեղի կունենա հայտնի «իկռայի» քրեական գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար և մեղադրական եզրակացությամբ Դատախազության կողմից ուղարկվել է դատարան: Սամսոնյանն այս գործը աբսուրդային է համարում, քանի որ ինչպես իր, այնպես էլ իրավաբանների գնահատմամբ` Սամսոնյանի հայտարարություններում առկա չէ սուտ մատնության հանցակազմը։