Այսօր՝ հունվարի 19-ին, իշխանական լրատվամիջոցներն ու պրոպագանդիստները տեսանյութեր ու տեղեկություններ են տարածում այն մասին, թե Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ: AntiFake.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն այդ ամենը իշխանության կողմից ուղղորդվող հերթական ստահոդ քարոզչական արշավն է ու աղերս չունի իրականության հետ: Հայրենիքի փրկության շարժումը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ ու հերքել տարածվող լուրերը: