Ինչպես տեղեկացրել ենք նախկինում, AntiFake.am-ը իրականացրել էր հրապարակումների շարք, որի նպատակը Ֆեյսբուքում առողջ քննարկումների մթնոլորտը վերականգնելը և անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունների կանխումն էր։ Այդ նպատակով անդրադարձել էինք Ֆեյսբուքում հայհոյախառն մեկնաբանություններ գրող 100-ից ավելի կանանց։