2019թ. հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մեկնել էր Շվեյցարիա: Այդ օրերին համացանցում լուրեր տարածվեցին, որ վարչապետի հետ մեկնել է նաև նրա տիկինը, և որ Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր ապրել է Ցյուրիխի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում։