Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին, մի քանի փաստեր նշեց` կապված մասնավորապես` Հայաստանի տնտեսական զարգացման, կենսաթոշակների, բանակի սպառազինության, կրթական համակարգի հետ: Պարզենք, թե որքանով են ճիշտ կամ սխալ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններից մի քանիսը: AntiFake.am-ը հետևողականորեն ուսումնասիրելու է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: