Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը այս օրերին հրապարակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքների և երթերի մասնակիցների «իրական թիվը» և «ապացուցում» դա, «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է. «Մենք ոչ միայն հրապարակում ենք թիվը, այլ տալիս ենք հնարավորություն ցանկացած մարդու՝ ստուգելու մեր տված թվի արժանահավատությունը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է,որ մեր տված թիվը ճի՞շտ է, կարող է մտնի, քաշի այդ ֆայլը, եւ բոլոր մարդիկ հերթով համարակալված են։ Եվ ասի՝ գիտեք, այս մարդուն դուք չեք հաշվել կամ ասի՝ էս մի քանի մարդուն չեք հաշվել։ Եթե ինչ-որ մեկն ասի՝ այս մարդուն չեք հաշվել, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»։