Ըստ էության հայտնի շրջանակները Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն են: Այն մարդիկ, ովքեր համաձայն չեն հողերը հանձնելու փաշինյանական դավաճանական պլանի սկզբնական փուլի հետ, որտեղ մտնում էր Արցախը և հավանական շարունակականության հետ, որը արդեն Հայաստանի սահմաններին է վերաբերվում: Այս մասին Hraparak TV-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությունների դեմ «հայտնի շրջանակների» կողմից մեդիատեռոր իրականացնելու վերաբերյալ պնդումներին: