Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: «ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ», - ասվում է հաղորդագրության մեջ: