Նոյեմբերի 8-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներին, նա նաև հորդորեց երիտասարդներին զրուցել և գալ համաձայնության. «Ի վերջո բոլորս էլ կովկասցի ենք»,-ասաց նա, ինչին ՀՅԴ երիտասարդներից մեկն արձագանքեց. «Մենք կովկասցի չենք, արիացի ենք, պարոն վարչապետ։ Կովկասցիք այլ ժողովուրդներ են, մենք արիացի ենք»։