Երեկ՝ նոյեմբերի 11-ին, «Լուրեր»-ի կիրակնօրյա ամփոփիչ թողարկմամբ անդրադարձ է կատարվել վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպվող բողոքի ակցիաներին և դասադուլներին, որոնք կազմակերպվում են հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու՝ ՀՀ ԿԳՄՍՆ որդեգրած քաղաքականության հետևանքով։