Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը, անդրադառնալով ավելի վաղ Դադիվանքում «քրիստոնյա ադրբեջանցիների» Դադիվանք այցին, հայտնել է, որ Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում մոտ 200 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: