Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել է զոհված զինծառայող Վրեժ Պողոսյանի ընտանիքին։ «Վրեժը կամավոր պատերազմ է մեկնել հոկտեմբերի 26-ին, զոհվել է նոյեմբերի 7-ին։ Վրեժի հուղարկավորությունից հետո նույն օրը ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքսը։ Վրեժի մասին խոսելիս նրա մայրն էլ, կինն էլ հաճախ կրկնում էին.«Ինքը հզոր էր»», - գրել է Հակոբյանը։