ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ կասկածում է, որ ինչ-որ ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել է, որ պետք է դադարեցնել պատերազմը, այն էլ` 4-րդ օրը: «Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ չէ, ես նաև կասկածում եմ դրան»,- ասել է պատգամավորը: Անդրադառնալով այն դիտարկմանը, արդյո՞ք Օնիկ Գասպարյանը կեղծ հայտարարություն է արել, Արմեն Խաչատրյանը շեշտել է, որ չգիտի՝ կասկածում է: