Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե հրաժարական ներկայացրած Կենտրոնի արդեն նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ քաղաքապետարանում խնդիրներ եղե՞լ են, և նա քաղաքապետի կողմից նկատողություն ստացե՞լ է, նշել է, որ որևէ մեկին նկատողություն չի տրվել, լուրերն իրականությանը չեն համապատասխանում: