Ներկայիս իշխանության կարկառուն համակիր, այժմ նաև ներկայացուցիչ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, նոյեմբերի 1-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անելով մի շարք քաղաքական բնույթի հայտարարություններ, ինչը օրենքի խախտում է։ Մինչ հայտարարությանն անդրադառնալը ներկայացնենք Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրության նախապատմությունը, որպեսզի վերջինիս գրառումը ընկալելի լինի այդ լույսի ներքո։