Այն ժամանակ, երբ բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր ծայրերից գումարներ են փոխանցում հիմնադրամներին պատերազմի ողբերգական հետևանքները մեղմելուն օժանդակելու համար, երբ բազմաթիվ մանկահասակ երեխաներ վաճառում են իրենց խաղալիքները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար փոխանցելու համար, երբ արցախահայությունը կանգնած է ձմեռն առանց պատուհանների անցկացնելու վտանգի առաջ, իսկ տասյակ հազարավոր հաշմանդամ դարձած զինծառայողներ բուժման խնդիր ունեն, երբ հողերը հանձնելու հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, երբ տնտեսությունը կանգնած է կոլապսի առաջ, այս նույն ժամանակահատվածում պետական ապարատում շարունակվում է պարգևավճարներ տրամադրելու «ավանդույթը»։