Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ), որն իր նպատակը հռչակել է «մարդու իրավունքների, քաղաքական ազատության և ազատ շուկայի վրա խարսխված Հայաստանի արտաքին ու ներքին ինքնիշխան քաղաքականությունների վերլուծությունը», ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել այսօր՝ հոկտեմբերի 29-ին կազմակերպվելիք հանրային քննարկման վերաբերյալ, որի նախաբանով արգելել է մի շարք լրատվամիջոցների ներկա գտնվել միջոցառմանը և լուսաբանել այն։