Դեռևս նախկին իշխանությունների օրոք գազի գնի հարցը ամենախնդրահարույց կետերից մեկն էր հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում: Մի կողմ թողնելով այն, որ ռուսական կողմը, ըստ էության, հետխորհրդային տարածքում ամենաբարձր սակագնով է վաճառում գազը Հայաստանին՝ պետք է նշել, որ հայկական իշխանությունները իրենց հերթին բավական ապաշնորհ են վերոգրյալ հարցում: