Պատերազմների բովով անցած հայտնի ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը, որ իր ջոկատի տղաների հետ սեպտեմբերյան պատերազմի առաջին օրվանից հերոսաբար մարտեր է մղել, այժմ գտնվում է Արցախի հարավային հատվածի մարտական դիրքերում և հրաժարվում է թողնել այն: Կամավորական ազատամարտիկն իր հստակ և հիմնավոր պատկերացումն ունի պատերազմում հայկական կողմի պարտության մասին: