Օրեր առաջ հասարակության ստվար զանգվածի համար անհայտ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» կողմից հրապարակվեց մի որոշում, ըստ որի առաջարկվում է ներդնել այնպիսի համակարգ, որի միջոցով ինտերնետ կապ տրամադրող օպերատորները հնարավորություն կունենան օրինական հիմք ունենալով իրենց բաժանորդների հիմնական տվյալները պահպանել 2 տարի ժամկետով։