Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ արված այն հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ», մեծ աժիոտաժ առաջացրեց ոչ միայն հայաստանյան և արցախյան քաղաքական և հասարակական շրջանակներում, այլ նաև հարևան թշնամի պետությունում։ Ալիևը առաջին անգամ դրան անդրադարձավ հոկտեմբեր 4-ին Սոչիում կայացված «Վալդայ» 16-րդ ամենամյա նիստին, որտեղ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի` հնչեցրեց «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» արտահայտությունը։