Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետությունների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնությունների իրականացման գործնական դրույթները: Գոհունակություն է հնչել, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում իրավիճակը հանգիստ է: