Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ այսօր մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր համեստ ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման ու մշակման և գործընթացում ընդգրկված կառույցների միջև արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում: