Նոր կառավարության «օպտիմալ» որոշումների հնարավոր հետևանքները

article-image

Դեռևս մեկ ամիս առաջ կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում մոտավոր հաշվարկներով աշխատանքից կարող էր ազատվել ընդհանուր առմամբ 50-55 հազար պետական աշխատող: Արդեն վերջերս Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատակից, ընդ որում` կրճատումներ իրականացվել են մոտ 580 աշխատակիցների շրջանում 2 ամիս շարունակ կարողությունների գնահատումների արդյունքում, իսկ ընտրությունը, Անանյանի խոսքերով, իրականացվել է լավի և լավագույնի միջև, ինչը կարող է նշանակել, որ հեռացվել են բարձր որակավորում ունեցող աշխատողներ: Կրճատումների ալիքը չի շրջանցում նաև կրթական հաստատություններին, ինչի արդյունքում իրենց աշխատանքն են կորցնում տարիներ շարունակ կրթական ոլորտում մեծ ներդրում ունեցած մանկավարժներ, դասախոսներ: Կրճատումներ են իրականացվում կառավարության այլ ոլորտներում ևս: Որպես դրանց պատճառներ են նշվում հաստիքների ուռճացումները, պարապուրդը, նախկին կառավարության թույլ տված սխալները, իսկ որպես արդյունք՝ աշխատավարձերի բարձրացումը: Թե ինչ կլինի աշխատանքը կորցրած քաղաքացիների հետ, պարզ չէ: Բնականաբար, գործազուրկների թիվը զգալիորեն կաճի, ինչը մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներում փոփոխությունների կարող է հանգեցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն