«Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում». այսպես էր ասում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղեկացնելով հանրությանը, որ ընտանիքով տեղափոխվում է կառավարական առանձնատուն: «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա», - որոշումը այսպես էր բացատրել Փաշինյանը: