Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների համաձայնությունը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին կապված չէ ՄԻ-24 ուղղաթիռի կործանման միջադեպի հետ: Այս մասին «TACC»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերոնշյալ միջադեպը ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության հասնելու վրա: