ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով և հայտնվել 19-րդ հորիզոնականում։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում։ Նշված ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»։