Պատերազմի երկարաձգման հետ մեկտեղ, արդեն մի քանի օր է, ինչ նկատելի է ռուս-ադրբեջանական դիվանագիտական լարվածությունը։ Բազմիցս Ռուսաստանը դժգոհություն է հայտնել, որ Թուրքիան Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի է տեղափոխում վարձկան ահաբեկիչների։ Օրերս, երբ ՌԴ արտգործնախարարը այդ մասին կրկին խոսեց՝ նշելով, որ 2000-ի չափ ահաբեկիչ է մասնակցում պատերազմին, Ադրբեջանը ոչ թե հերքեց, այլ Ռուսաստանին մեղադրեց կողմնակալության մեջ: Այնուհետև զինյալների մասին հաստատեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ահաբեկիչների օգտագործման դեմ հայտարարություններով հանդես եկան տարբեր երկրների ղեկավարներ, բայց Ադրբեջանի համար խիստ ցավոտ է, որ այդ մասին հատկապես Ռուսաստանն է ասում։