Երկու երկրների առաջնորդները մասնավորապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահը իր պաշտոնակցին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ունեցած իր մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ հաղորդակցությունը ուղղված է եղել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու տարբերակներ գտնելուն: