Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվում են պայթյունի ձայներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքներն այս պահին չեն թիրախավորվում և լսվում են Արցախի պետական մարմինների աշխատանքների ձայները: