Սեպտեմբերի 27-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը ուղեկցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց չփոխած ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին և հարցնում են, թե արդյոք նա իրեն դասում է, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նշել, «վնգստացող դատավորների» շարքին։