Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներ են իրականացնում Արցախի ճանաչման պահանջով։ Այս անգամ կազմակերպել են 7-օրյա հացադուլ՝ Ամերիկայի ղեկավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, որը շարունակվելու է մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։