«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումից հետո դուրս եկավ եւ անմիջապես հայտնվեց լրագրողների օղակում: Բայց երբ լրագրողներն ու օպերատորները դիրքավորված ընդառաջ գնացին նախարարին, որ նիստի ավարտից հետո ճեպազրույց անցկացնեն, նա ուղղակի խուճապի մատնվեց եւ վախվորած սկսեց ետ-ետ քաշվել ու լուրջ տոնով հորդորել, որ իրեն մոտիկ չգնան։ Լրագրողները զարմացած հետաքրքրվեցին` ինչո՞ւ։ «Այդպես եմ ուզում, մոտիկ մի եկեք»։