«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հիստերիկան եւ ոչ ադեկվատ ռեակցիաները աստիճանաբար տարածում են գտնում նրա կառավարման տարբեր օղակներում: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է լրագրողական հարցումներին ագրեսիվ արձագանքում: Նախ հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ին «Առաջին հայկական ճակատի» կողմից տեսանյութ տարածվեց, որ «ՀՖՖ-ի պահնորդական ծառայություն մատուցող ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն է կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին: Սա այն դեպքում, երբ երեխան արդեն իսկ «բռնված» էր, եւ դիմադրություն ցույց չէր տալիս։